Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են երկու նոր պատգամավորները

Քաղաքականություն
a786adb7226666a1558ccc148c4a10eb

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում 2014 թվականի հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 30-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 21-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 4-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 4-ական: Նոր պատգամավորներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել է արձանագրություններ` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանին և Վահրամ Պատվականի Մկրտչյանին տալու վերաբերյալ: arm139784676274156516_358879970873554_1651374270_n ԿԸՀ մամուլի ծառայություն