Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը կփոխարինի՞ Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
552

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա վստահեցրեց, թե չգիտի, թե ով կլինի ԱԺ հաջորդ նախագահը՝ հավելելով, որ տեղյակ չի նաեւ շրջանառվող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունից։ Արդյո՞ք Գալուստ Սահակյանն արժանի է` պատասխանեց՝ կորոշենք։   Ինչ վերաբերում է երեկ ոչ իշխանական քառյակի հետ հանդիպմանը, պարոն Աբրահամյանը նշեց, որ ինքը քայլ է արել, փորձել քառյակի հետ քննարկել կուտակայինի հարցը.«Մի քանի օր սպասեք, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Կառավարության նախագծով տույժ ու տուգանքները կասեցվել են, այո, դե ֆակտո կասեցվել են։ Ես ուզում եմ մեր ժողովրդի համար լավ բան անել»,-նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետը նաեւ անդրադարձավ նոր նշանակված եւ վերանշանակված նախարարներին՝ ասելով, որ եթե լավ, պրոֆեսիոնալ չաշխատեն, ապա մեկ ամիս անց կհեռացվեն։ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվելու են նախարարների, ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի թեկնածությունները։