Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրապատում եւ ճմատում Երեւանում

Հասարակություն
0012

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով: ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների կողմից, իսկ բակային հատվածներում՝ համատիրությունների ուժերով։Կրապատումը, ինչպես նաև ճմապատման աշխատանքները, շարունակվելու են:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն