Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահակի վերապատրաստումը ո՞րն է»

Հասարակություն
timthumb.php_1

ԵՊՀ անվտանգության աշխատակիցները շարունակում են մտահոգվել, թե շուտով կկորցնեն իրենց աշխատանքը։ Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում որոշում է կայացվել մասնավորեցնել ԲՈՒՀ-ի անվտանգության համակարգը, որն էլ վստահվելու է «Լեգեոն» կազմակերպությանը։ Մեզ հետ զրույցում ԵՊՀ պահպանության ծառայության պետ Ավագյանը դեռ չցանկացավ նկարահանվել՝ նշելով, որ ամեն օր մի նոր որոշում է կայացվում, եւ դեռ հստակ որոշում չկա, թե ինչ է լինելու պահակների հետ։ Վերջնական որոշումը պարզ կլինի ապրիլի 28-ին։ ԵՊՀ պահպանության ծառայության պետի խոսքով՝ ներկայիս պահակներին «Լեգեոն» կազմակերպությունը կուղարկի վերապատրաստման, եւ նրանցից ընդամենը մեկը կանցնի աշխատանքի՝ այն էլ ցածր աշխատավարձով։ Պահակներից մեկն էլ նշեց. «Ո՞ւմ է պետք վերապատրաստումը, պահակի վերապատրաստումը ո՞րն է»։ Նշենք նաեւ, որ ԵՊՀ յուրաքանչյուր մասնաշենքում կա ոչ թե մեկ, այլ մի քանի պահակ, որոնք, փաստորեն, բացի մեկից, պոտենցիալ գործազուրկներ են։