Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսնաքարի գործով՝ Վերաքննիչ բողոք

Կարևոր լուրեր Հասարակություն
f91c0f81a5d9b0934a197edaf66e166f

Հարսնաքարի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց պաշտպանը, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ վերացական մեղադրանք է առաջադրվել բոլոր ամբաստանյալներին։ Նրանցից ոչ մեկի մեղքն էլ չի անհատականացվել։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ընթերցեց «Հարսնաքարի» գործով վճիռը, որով 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը մեղադրվում են 4 ռազմական բժիշկներին՝ Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին, Էդգար Նիկոյանին եւ Արտակ Բայադյանին ծեծի ենթարկելու մեջ։ Դաժան ծեծի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Պաշտպանը հույս ունի, որ Վերաքննիչում արդար դատաքննություն կընթանա եւ ամբաստանյալների արարքներին ճիշտ որակում կտրվի։