Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարթավանը դատարկվում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hartavan

Գյուղ կանգնի գերան կկոտրի ժողովրդական ասացվածքը վաղուց արդեն արդիական չէ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքում: Գյուղը գրեթե դատարկվել է: Տարվա մեծ մասը տղամարդիկ արտերկրում են։ Հիմա Հարթավանը հայտնի է որպես «կանանց» գյուղ։ Միայն վերջին երկու օրերի ընթացքում գյուղը լքել է եւս 50 ընտանիք: Բացի աշխատատեղերի բացակայությունից, հարթավանցին այսօր ոռոգման ջրի, գյուղտեխնիկայի, դիզվառելիքի խնդիր ունի: Նրանք ոչ միայն հոգնել, այլեւ հուսահատվել են: Նրանց խնդիրների մասին լսում են միայն ընտրությունների ժամանակ՝ խոստումներ տալիս և հեռանում: Համայնքի ղեկավարը չի հերքում, որ իրենց թիվ մեկ խնդիրը արտագաղթն, սակայն չի կորցնում լավատեսությունը՝ մի օր բոլորն էլ հետ են գալու։ Դիտեք տեսանյութը