Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՀԷԿ-ի ապօրինի կառուցումը հովանավորեց կառավարությունը»

Հասարակություն
ecolur

«Արգիճի» ՓՀԷԿ-ի ապօրինի կառուցումը հովանավորվեց ՀՀ կառավարության կողմից։ 2013թ․հոկտեմբերի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման համար արտոնություններ տալ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին երեք տարով՝ մինչև 2016 թ. հուլիսի 13-ը երկարաձգելով ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը ՓՀԷԿ-ի համար խողովակներ ներմուծելու համար։ Որոշման հիմնավորման մեջ ուշագրավ է հետեւյալը. «Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի բնական ջրահոսքը օգտագործելով՝ կառուցվում է 11 ՄՎտ հզորությամբ «Արգիճիի» ՓՀԷԿ-ը»: Մինչդեռ Գերմանա-հայկական հիմնադրամի (որի միջոցով գերմանական KfW բանկը տրամադրեց «Արգիճիի» ՓՀԷԿ-ի ֆինանսավորումը) պաշտոնական կայքում նախագծերին ներկայացվող ընդունելիության չափանիշների համաձայն՝ ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը պետք է լինի 10 ՄՎտ սահմանից ցածր։ Նշենք, որ ՄԶՄ հաստատմանը ներկայացված «Արգիճի» ՓՀԷԿ-ի նախագծում ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը եղել է 8․56 ՄՎտ։ Ստացվում է, որ վարկ ստանալուց հետո ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն ավելացրել են։   Էկոլուր