Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր 17-ամյա ֆուտբոլիստները մեկնել են Մակեդոնիա

Սպորտ
sport-hajastan-171

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականը այսօր մեկնել է Մակեդոնիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր պատանեկան ընտրանին ապրիլի 22-25-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ հանդես կգան նաեւ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի այդ տարիքային հավաքականները: Այդ մրցումներում մեր պատանեկանը հանդես կգա Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Նրա հետ մեկնել են նաեւ մարզչի առաջին օգնական Ալեն Գասպոն եւ ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը: