Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մենք ոչնչացնում ենք Երևանը» (տեսանյութ)

«Երևանի կենտրոնն այսօր ուղղակի ջնջում ենք` այնտեղ կառուցելով բարձրահարկ շենքեր»,- լրագրողների հետ հանդիպման ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով` բիզնեսը խեղդում է մեր մշակույթն ու պատմական ժառանգությունները. «Երևանի կենտրոնը մենք քանդում ենք` բիզնես կենտրոններ բացելով, իսկ բիզնեսը պատմամշակութային շերտը ոչնչացնում է», -նկատում է բնապահպանը: Կարինե Դանիելյանը նշեց, որ մեր պատմամշակութային վայրերը դարձել են խնջույքի վայրեր,մարդիկ այդտեղ խնջույք են անցկացնում և աղբավայրի վերածում շրջակայքը: