Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողը կվերցնեմ եւ Ձեզ չեմ տա։ Ինչո՞ւ Ձեզ տամ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
screenshot00003

Սարքը, որը դեռ պատրաստման փուլում է, թույլ կտա յուրաքանչյուրին ստուգել իր մկանային հյուսվածքների վիճակը։ Նախագծող խումբը վստահ է, որ սարքի միջոցով հնարավոր կլինի վաղաժամ ախտորոշել որոշ հիվանդություններ: Գիտաշխատող Արտակ Բարսեղյանը նույնիսկ շաբաթ օրերին է Չարենցավանից գալիս աշխատանքի։  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի ղեկավար Սիներիկ Հայրապետյանը նրա հետ հույսեր է կապում, թեեւ վստահ չէ, որ մոտ 60000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդը օրերից մի օր բարձր վարձատրվող աշխատանք չի գտնելու։ Նրա սաներից 37-ն այսօր արդեն Հայաստանում չեն։ «Հիմա գնում է տեռոր երիտասարդ գիտնականների հանդեպ»,- ասում է Սիներիկ Հայրապետյանը՝ բացատրելով, թե այդպիսի աշխատավարձով անհնար է ապրել, եւ երիտասարդներն արտագաղթում են։ Հիմնական մեղադրանքները Գիտության կոմիտեին են ուղղված։ Նա կոմիտեի նախագահին մեղադրում է ծանոթ-բարեկամ սկզբունքով, առանց գիտական փորձաքննության ծրագրերին ընթացք տալու մեջ։ «Եթե ես եմ փորձագիտություն անում, փողը կվերցնեմ ինձ եւ Ձեզ չեմ տա։ Ինչո՞ւ Ձեզ տամ»,- նկատում է Սիներիկ Հայրապետյանը։ Ընդհանրապես, պարոն Հայրապետյանը կարծում է, որ Հայաստանում գիտության բնագավառի ամենամեծ խնդիրը փորձաքննությունն է,որը չի իրականացվում անկախ մարմնի կողմից։ «Հայաստանի անկախացումից հետո գիտական փորձաքննությունը ստացել է գռեհիկ , լոկալ բնույթ»,- ասում է պրոֆեսորը։ Այնուամենայնիվ, նա հույսը չի կորցնում,որ Հայաստանում էլ մի օր գիտնականն իր կատարածով եւ ներուժով կգնահատվի։ Իսկ գիտության ապագան մեր երկրում պատկերացնում է այսպես. «Այնպիսի համակարգ լինի, որ գիտնականին գնահատի ոչ թե չինովնիկը, այլ գիտնականը»։ Մանրամասները տեսանյութում.