Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր լռության օր է

Հասարակություն
silence

Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից, ապրիլի երրորդ ուրբաթ օրը նշվում է որպես «Լռության օր»: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում բռնությունների, անհանդուրժողականության, հետապնդումների, խտրականության խնդիրների վրա հասարակության ուշադրության սևեռումն ու դրանք վերացնելու նպատակով արդյունավետ պատասխան քայլերի մշակումն է: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը այս արշավին միանում է 2010 թ-ից ի վեր։ Ամեն տարի կազմակերպությունն այս օրը պահում է լռություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն խոսելու իրենց նկատմամբ կիրառված խտրականության դրսևորումների մասին։ Այս տարի ևս ապրիլի 18-ին կազմակերպությունը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին, ոչ մի միջոցառում չենք կազմակերպի և ոչ մի ուղղակի ծառայություն չենք մատուցի, այդ օրը մենք լուռ կլինենք։ «Իսկ դուք կարո՞ղ եք լսել լռությունը» ։   «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ