A
A
Բուժկենտրոն՝ 3 սենյականոց բնակարանում (տեսանյութ)
Ալավերդու Սարահարթ թաղամասի ամբուլատորիան վերջապես կվերանորոգվի։ Այն տեղակայված է թաղամասի բնակելի շենքերից մեկի 3 սենյականոցում և սպասարկում է թաղամասի ամբողջ բնակչությանը, այդ թվում նաև՝ մանկահասակ երեխաներին։ Որպեսզի 3 սենյականոց բնակարանում 4 բժիշկ կարողանա միաժամանակ աշխատել՝ նոր կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու։Շենքի ճակատային մասից ամբուլատորիայի համար նոր մուտք կբացվի, քանի որ բնակիչները դժգոհում են հիվանդների հետ նույն մուտքով վեր ու վար անելու համար։ Մանրամասները՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում