Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ պաշտոնն է դուր գալիս Գալուստ Սահակյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cc3c8ffc56d27b9263b34c7e2c28ab2c

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը հետաքրքրված չէ արդարադատության նախարարի պաշտոնով, երկրորդ անգամ նույն աթոռին չի վերադառնա, ասում է՝ «Պետք են նոր ուժեր, չի կարելի կրկնել նույն ճանապարհը»: Նոր կառավարությունում պաշտոնի առաջարկ ստանալը պարոն Հարությունյանը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում է: Դեռ մոտ 20 օր կա, քննարկումները շարունակվում են: Հովհաննես Սահակյանը նույնպես չի հերքում, որ իրեն վերապահված է կառավարություն գնացող Դավիթ Հարությունյանի խորհրդարանական աթոռը. «Դեռեւս չենք որոշել՝ Դավիթ Հարությունյանը գնում է, թե չէ»: Հովհաննես Սահակյանը սպասում է կառավարության ձեւավորմանը, իրեն դեռ չեն առաջարկել զբաղեցնել պարոն Հարությունյանի աթոռը։ Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին մամուլը վերապահում է Ազգային ժողովի նախագահի աթոռը: Պարոն Սահակյանն ասում է` ոչ մեկին չի առաջարկվել այդ աթոռը. «Այս պահին 131 պատգամավոր համարվում է թեկնածու»: Հանրապետականը դեռ քննարկելու է խորհրդարանի խոսնակի թեկնածությունը: Մյուս թեկնածուի` Կարեն Կարապետյանի մասին պարոն Սահակյանը վատ չի մտածում, արժանավոր թեկնածու է, բայց տաշիրցի պատգամավորն արդեն հերքել է այս պահին խորհրդարանի ղեկավար դառնալու մասին տեղեկությունը: Իսկ Գալուստ Սահակյանին առայժմ դուր է գալիս մեկ այլ պաշտոն. «Ես ավելի շատ հավանում եմ իմ պաշտոնը, որը Գալուստ Սահակյանն է»: Խմբակցության ղեկավարը չի ասում, որ կմերժի, եթե առաջարկեն Հովիկ Աբրահամյանի նախկին աթոռը, բայց սկզբից պետք է ուրվագծեն, թե ինչ են իրենից ուզում. «Եթե այդ նպատակների բեռի ծանրությունը կգտնի, մասնավորապես, եթե կարողանամ, ուրեմն քննարկելի կդառնա»: