Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյանը կգնա Գ. Ծառուկյանի հետքերով. վերլուծաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen

Նոր վարչապետի նշանակումը որևէ փոփոխություն չի տա մեր երկրին` hամոզված է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ըստ նրա՝ նոր վարչապետի նշանակումը ցույց տվեց, որ հաղթեց ՀՀԿ-ի օլիգարխիկ թևը, իսկ Հովիկ Աբրահամյանը ամենազդեցիկ օլիգարխներից է։ Վերլուծաբանը գտնում է, որ նոր վարչապետի նշանակումից ծրագրային փոփոխություն չի լինի, սակայն օպերատիվ կառավարման մեթոդները կփոխվեն։ Վերլուծաբանը նշեց, որ Հայաստանում աշխատող մոդել է միայն Ծառուկյանի մեթոդը. «Գնում է՝ աղետից տուժած բնակիչներին օգնում, դա ժողովուրդը բարձր է գնահատում, նույնն իմ կարծիքով կանի նաև Հովիկ Աբրահամյանը».- ասաց Վիգեն Հակոբյանը։ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ քառյակը կարող է եռյակ դառնալ, քանի որ ըստ նրա՝ ՀՅԴ-ն հնարավոր է կառավարության մաս կազմի: Քաղտեխնոլոգը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը զսպաշապիկ է լինելու Բ ՀԿ-ի համար: Հակոբյանի խոսքով՝ եթե ԲՀԿ-ն չմասնակցեց կառավարման ձևավորմանը, ապա նա ՀԱԿ-ի հետ դառնում է ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ը պահանջում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Վերլուծաբանի կարծիքով, սակայն, ԲՀԿ-ն նման կտրուկ քայլերի չի գնա: Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե նոր վարչապետը բոլորի սրտով է լինելու, վերլուծաբանն ընդգծեց, որ նոր վարչապետը քիչ թե շատ ԲՀԿ-ի սրտով է: