Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հրապարակեց ստուգայցի արդյունքները (տեսանյութ)

Հասարակություն
06e460e0e435c5036ede83eba31a077f

Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 74 տրանսպորտային միջոց. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 53 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:   Ոստիկանություն