Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը նոր կառավարությունո՞ւմ (տեսանյութ)

Քաղաքականություն
vovl8Bmo6dY

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի համար անակնկալ չէր, որ 13-րդ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը. «Հաշվի առնելով այն աշխատանքային փորձը, որ նա ձեռք է բերել նաեւ Ազգային ժողովում, համարում եմ, որ կուսակցությունը ճիշտ ընտրություն կատարեց»։ Ա1+-ի այն հարցին, թե ըստ նրա  Հովիկ Աբրահամյանը ավելի լա՞վ կաշխատի, քան Տիգրան Սարգսյանը, պատգամավորը պատասխանեց. «Ավելի լավը ցույց է տալիս կյանքը։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի յուրահատուկ խնդիրներ եւ կարծում եմ ,այսօր այն  մարտահրավերները , որ առկա են մեր երկրի առջեւ, թերեւս լավագույնը կարող է լուծել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը»։ Լուրեր են շրջանառվում, որ Դավիթ Հարությունյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արդարադատության նախարար։ Թե ինչ պատասխանեց  արդարադատության նախկի  նախարար Դավիթ Հարությունյանը այս հարցին՝դիտեք տեսանյութում։

Y