Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը ընտրել է երրորդ ճանապարհը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
111

Քիչ առաջ Մատենադարանի մոտ մեկնարկեց «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը` գործնական հանդիպման ձևաչափով: Առաջինը ելույթ ունեցավ «Դ!եմ եմ» թիմի անդամ Կարեն Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ իրենք ունեն 3 պահանջ` ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների եղանակից հանել պարտադիրի պարտադիր դաշտը, անհապաղ դադարեցնել անհիմն պահումները, վերադարձնել վերջին ամիսների ընթացքում աշխատողներից անհիմն ձևով գանձված գումարները: Հավաքվածները ողջունեցին այս երեք պահանջները: Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք` ժողովուրդը, պարտավորվում է շարունակել պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցը չի լուծվել` հօգուտ ժողովրդի: Ըստ նրա՝ իշխանությունները մարդկանց առջև դրել են 2 ճանապարհ` կամ պարտադիր կուտակայինը, կամ արտագաղթը, բայց իրենք ընտրել են երրորդ ճանապարհը` պայքարը: «Ես հայ եմ ծնվել, և հպարտ եմ դրա համար: Հայը իմ ճակատագիրն է և ես պարտավոր եմ պայքարել այս մի բուռ հողակտորի հարատևման համար»,- իր ելույթը եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հանրահավաքը մեկնարկեց նախատեսված 14:00-ից 30 րոպե անց։ Այս հավաքը պակաս մարդաշատ է, քան նախորդը, ինչը մասնակիցները պայմանավորում են նրանով, որ այսօր որոշ գործատուներ որոշել են ճնումներ գործադրել իր աշխատակիցների նկատմամբ` վերջիններիս հավաքին մասնակցելուց հետ պահելու համար, ինչպես նաև երեկ Դատախազությունը «Դ!եմ եմ»-ի գործողությունների վերաբերյալ հայտարարություն տարածեց, և այսօր Երևանում հայտարարված է շաբաթօրյակ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները: Սակայն ՍԴ-ն միաժամանակ որոշել էր, որ համակարգը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: ՍԴ որոշումը միանգամայն տարբեր կերպ են մեկնաբանում մի կողմից պարտադիրին դեմ քաղաքացիները, իրավաբանները, մյուս կողմից` իշխանությունները: