Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ բրոնզ, մեկ արծաթ, մեկ ոսկի

Սպորտ
13b469792b11c8f29cd2f0391c01059f

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Մեր պատանի մարզիկներից Միշա Նազարյանը 75 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը տանուլ տալով միայն եզրափակիչ գոտեմարտը՝ արծաթե մեդալի, իսկ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում մեր պետությունը ներկայացնող Լենդրուշ Զատիկյանը հանդես եկավ գերազանց, նվաճեց ոսկե մեդալ ու հռչակվեց Եվրոպայի առաջնության հաղթող: Մեր մյուս մարզիկները ասպարեզ կմտնեն ապրիլի 12-ին ու 13-ին: 2014 Caceres-a