A
A
Սերժ Սարգսյանից պատասխան են սպասում (տեսանյութ)
Այս պահին ընթանում է երթ՝ ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի։ Երթի մասնակիցները գնում են դեպի նախագահական նստավայր։ Նրանք հայտարարում են, որ Վոլոդյա Ավետիսյանը իր հայացքների համար ապօրինի է կալանավորված։ Մասնակիցները դեռ մեկ ամիս առաջ նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հետեւել քննչական գործողությունների օրինականությանը եւ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին։ Սակայն նամակին դեռ չեն պատասխանել։ Այժմ երթի մասնակիցները գնում են նամակի պատասխանի հետեւից։ Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը նախորդ տարվա մայիս ամսից ազատամարտիկների հետ մեկնարկեց նստացույց՝ ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար։ Նա ձերբակալվեց սեպտեմբեր ամսին՝ խարդախության մեղադրանքով։