Գողթ գետը ճգնաժամի մեջ է
Գողթ գետը հոսում է Արարատի մարզում: Սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասի արեւմտյան լանջերից եւ, ձախից միանալով Ոսկեջուր գետին, կազմավորում է Ազատ գետը: Երկարությունը 16 կմ է: 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Գողթ գետի վրա կառուցված են` 1. «Գողթ-1» ՓՀԷԿ, շահագործող` «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը` 3850 մետր 2. «Գողթ-2» ՓՀԷԿ, շահագործող` «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը` 2050 մետր: Գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 5900 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 36.875%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` գետը ճգնաժամային վիճակում է: «Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երը կառուցվել են ՎԶԵԲ-ի «Այլընտրանքային Էներգիայի հայկական ծրագրով։ Էկոլուր