Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի նստավայր մտան ԲՀԿ, ապա ՕԵԿ ներկայացուցիչները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9f9fe2f39c92e9625f47dcef980b24d5

«Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ հենց նոր Նախագահի նստավայր մտան ԲՀԿ ներկայացուցիչներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը։ Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Կուսակցությունից նախապես հայտնել էին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: Ավելի ուշ եկան  ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը։