Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատվիրակները Ստրասբուրգում դեմ քվեարկեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
b6f0c071d0d757d8a5764546bea34b2f

145 կողմ, 21 դեմ եւ 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ն որոշեց Ռուսաստանի պատվիրարկությանը՝ զրկել ձայնի իրավունքից։  Երեկ արդեն Վեհաժողովը հայտարարել էր, թե չի ընդունում Ղրիմի հանրաքվեի օրինականությունը։Հայ պատվիրակները՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Մհեր Շահգելդյանը դեմ են քվեարկել ՌԴ պատվիրակների նկատմամբ պատժամիջոցներին, վրացիները՝ կողմ էին, իսկ ադրբեջանցիները՝ ձեռնպահ։ Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է նաև խորհրդաժողովի բյուրոյում և մշտական հանձնաժողովում ներկայացված լինելու, ինչպես նաև դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից։