Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ-մարզուհի

Սպորտ
sport-boks

2014 թվականի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տղաների առաջնությանը կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, Արսեն Պողոսյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56 կգ), Ժորա Համազարյանը (60 կգ), Գեւորգ Պետրոսյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (81կգ) եւ Սերյոժա Հակոբյանը (91 կգ): Աղջիկների մրցումներին մեր հանրապետությունը հայտավորել է միայն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանին: Այս տարվա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ապրիլի 10-25-ը: Այն նաեւ վարկանիշային է, որի արդյունքներով կորոշվեն օգոստոսի 16-28-ը չինական Նանկին քաղաքում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի մասնակիցները: Առաջնությանը լավ պատրաստվելու համար մեր երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ մարտի 26-ից մինչև ապրիլի 9-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: