Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ հայտարարությունը քաղաքական կոնսուլտացիաների մասին

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

ՀԱԿ հայտարարությունը Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ: Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որեւէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախեւառաջ պետք է անցկացվեն ազատ եւ արդար նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձեւավորել ժողովրդի կողմից ընտրված եւ նրան հաշվետու իշխանություն: