Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը վերադարձրել է գերեվարված Արսեն Խոջոյանին

Քաղաքականություն
03.04.14-987314-216ԱՐՍԵՆ-ԽՈՋՈՅԱՆ

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջոյանը վերադարձվել  է հայրենիք։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նրան տեղափոխում են Իջեւանի հիվանդանոց՝ զննության։ «ՊՆ եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչները բանակցել են ադրբեջանական կողմի հետ»,-ասել է նա։ Արսեն Խոջոյանը հարցաքննության ժամանակ պատմել էր, որ սահմանը հատել է սխալմամբ. նա հովիվ է։