Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները դժգոհ են Սերժ Սարգսյանի վերաբերմունքից (տեսանյութ)

Հասարակություն
azatamartik1

Ազատամարտիկները դժգոհ են Սերժ Սարգսյանի վերաբերմունքից: Նրանք մեկ ամսից ավելի է, ինչ նամակ էին ուղարկել Սերժ Սարգսյանին՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործը օրինական ճանապարհով անցկացնելու խնդրանքով, սակայն առ այսօր պատասխան չեն ստացել: «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 14։00-ին, իրենք Ազատության հրապարակից երթով կմեկնեն նախագահական. «Թեև իրականում այդպես չէ, սակայն որպես Սահմանադրության երաշխավոր, նախագահը պետք է այնպես անի, որ իրավական ատյանները օրենսդրության դաշտում աշխատեն, և վաղվա ակցիան նվիրված է դրան, որ մենք գնանք պատասխանի ետևից: Մեզ մինչ այս ոչ մի պատասխան չեն տվել՝ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր, իսկ Վոլոդյա Ավետիսյանը շինծու մեղադրանքով նստած է կալանավայրում»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։