Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ է ուզում ՀԱԿ-ը տեսնել վարչապետի պաշտոնում (տեսանյութ)

Քաղաքականություն
eb25c5f7cd3c620e397c148916584352

ԲՀԿ-ն չի ասել, որ ինքը լինելու է հաջորդ կառավարության կոալիցիոն գործընկեր: « ԲՀԿ-ի օրակարգում այս պահին այդպիսի հարց չկա»,-ասում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։ Նա այսօր հաստատել է, որ քառյակն առաջիկայում էլ միասնաբար է որոշելու, թե ինչպես առաջ գնալ վարչաետի հրաժարականից հետո: Համենայնդես, իրենք մյուս ուժերի թիկունքում Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվող չեն. «Մենք որեւէ մեկի հետ աղերի մեջ չենք մտել երբեք եւ չենք մտնի խաղերի մեջ»: ԲՀԿ-ին մինչեւ հիմա ոչ ոք չի դիմել կոալիցիոն կառավարություն մտնելու հարցով, այնտեղ չգիտեն էլ, որ իշխող կուսակցությունը մտադիր է կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Առայժմ հայտնի չէ, թե որը կլինի ԲՀԿ-ի վերաբերմունքը, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի կյանքի կոչել նրանց ծրագրերը։ Ըստ ԲՀԿ-ականի՝ Մենք կորոշենք քառյակով»։ Քառյակի այսօրվա նիստը տեւեց սովորականից երկար եւ այդպես էլ չավարտվեց: Հայտնի է, որ քննարկումներ արդյունավետ են, համաձայնության դաշտը փորձում են լայնացնել,-ասում է Լեւոն Զուրաբյանը։ «Ես վստահ եմ, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որ չեն հուսահատեցնի մեր ժողովրդին»,- հայտնեց նա։ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցը նույնպես եղել է քառյակի նիստի թեման: Հարցազրույցում Տեր-Պետրոսյանը քառյակին զգուշացնում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո ձեւավորվող կառավարությունից նախարարական ոչ մի պորտֆել չվերցնել: Լեւոն Զուրաբյանին պորտֆել վերցնելը շատ անլուրջ է թվում. «Լավ էլի, լուրջ բաներից խոսեք»: Լեւոն Զուրաբյանն ընդունում է, որ վարչապետի հրաժարականը քառյակի հարաբերություններում ստեղծել է նոր իրավիճակ, հաջորդը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է, այստեղ կան լուրջ տարաձայնություններ. «Եթե լուրջ տարբերություններ չլինեին, մենք այսքան երկար չէինք քննարկի»։ Ի դեպ, ՀԱԿ-ի համար միեւնույն է, թե ում կնշանակի վարչապետ Սերժ Սարգսյանը` Հովիկ Աբրահամյանին, թե մեկ ուրիշին: ՀԱԿ-ում Սերժ Սարգսյանի իշխանության ներքո ոչ մեկին էլ չեն ուզում տեսնել վարչապետի պաշտոնում «Մենք նախ եւ առաջ ուզում ենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ»,- ասաց նա։ Ի դեպ, ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ է ստացել:Պատասխանի մասին կտեղեկացնեն։