Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել. Առավոտ

Տնտեսություն
a1010de401716a47a68292c9f1d4d92a

Վերահսկիչ պալատը (ՎՊ) 2013 թվականի պետական գնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Ըստ ՎՊ հաշվետվության, պատվիրատու հանդիսացող պետական գերատեսչության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք են ցույց տվել եւ որոշ ընկերությունների թույլ են տվել կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվել, իսկ որոշ անձիք ստացել են գերշահույթ: Այսինքն, ինչպես գրված է ՎՊ հաշվետվությունում, ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվել պատվիրատուի կողմից: Վերահսկիչ պալատը նկատել է, որ թանկ գնումներն իրականացվել են կառավարության որոշումը գնումն իրականացնելուց առաջ, գնահատող պատասխանատու հանձնաժողովները լիարժեք չեն ուսումնասիրել շուկայում գործող գները, ինչի արդյունքում էլ պետական փողերով ոչ թե էժան, այլ թանկ գնումներ են կատարել: «Հատկանշական է, որ մասնավոր ընկերությունը որեւէ ապրանք, աշխատանք կամ ծառայություն շուկայում մեկ այլ մասնավոր ընկերությունից ձեռք է բերում ավելի ցածր գնով: Որոշ դեպքերում պետության իրական կարիքները չեն գնահատվում եւ արդյունքում ձեռք բերվող ապրանքը կամ աշխատանքն ու ծառայությունը հետագայում որեւէ կերպ չի ծառայում իր նպատակին կամ մասնակի է ծառայում: Նվազում է գնումների նպատակայնությունն ու հասցեականությունը»,-գրված է ՎՊ հաշվետվության մեջ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ