Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը բանակցում է «Դեմ եմ»-ի հետ

Կարևոր լուրեր Հասարակություն
dem13

«Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ բանակցելու է եկել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Մայրաքաղաքի Նալբանդյան փողոց է բերվել նաեւ 2 ավտոբուս ոստիկանական ուժ՝ ցուցարարներին ցրելու համար։ Հիշեցնենք, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները նստացույց են կազմակերպել հենց Նալբանդյան փողոցի վրա այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարարը չընդառաջեց նրանց խնդրանքին ու չհանդիպեց նրանց հետ։ Ոստիկանապետը քիչ առաջ ակտիվիստներին խոստացավ կազմակերպել նախարարի հետ հանդիպում, եթե բացեն փողոցը։