Կալանքի տակ անմեղ մարդ է.Փաստինֆո
5 ամիս կալանքի տակ է գտնվում բացարձակապես անմեղ մարդ՝ ահազանգում են պաշտպանները 2013թ. նոյեմբերի 22-ից անօրինական կալանքի տակ է գտնվում ակնհայտորեն անմեղ մարդ՝ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց շուրջ 12 տարի առաջ «Սիգարոն» ՍՊԸ-ի մասնաշենքի մոտ Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Վաչիկ Ղարիբյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Պաշտպանը նշեց, որ դեռևս հունվարի 17-ին, երբ առաջին անգամ երկարացվում էր Վ.Ղարիբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմին վստահեցնում էր, որ սա վերջին երկարացումն է, որովհետև, ըստ պաշտպանի, «ակնհայտ էր, որ որևէ ապացույց չկար և Վ.Ղարիբյանի նկատմամբ այլևս չպետք է երկարացվեր խափանման միջոց կալանքը»: Մանրամասներն այստեղ