Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակով տեղեկացնում են, որ պարտադիրը գործում է

Կարևոր լուրեր Հասարակություն
1c7addd741f32b4779e4045b77344a31

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հայտարարությունը Հարգելի քաղաքացիներ, ելնելով այն հանգամանքից, որ վերջին օրերի ընթացքում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարման Դեպոզիտարիայի գործառույթների իրականացման հետ, ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն պարտավոր է և շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»: Ի դեպ ,  քաղաքացիներին նամակներ են ուղարկվել, որ իրենց փոխարեն ընտրվել են կենսաթոշակային ֆոնդեր եւ կառավարիչներ։