Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քերրի. «Ուկրաինայի ճգնաժամի հետևում կանգնած են Ռուսաստանի գործակալները»

Քաղաքականություն
852BE0FA-CB1B-41B1-B3B7-F0123BF98CCD_w640_r1_s_cx0_cy9_cw0

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանը հրահրում է արհեստական ճգնաժամ՝ ռազմական ներխուժում արդարացնելու նպատակով: Արտգործնախարար Քերրին ասել է նաև, որ Ռուսաստանի բանկային, հանքագործական և էներգետիկայի ոլորտների նկատմամբ կարող են ընդունվել ավելի խիստ պատժամիջոցներ այն դեպքում, եթե այս երկիրը չդադարեցնի Ուկրաինայում իրավիճակի խարխլման ուղղությամբ իրականացվող գործողությունները: Քերրիի համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախապատրաստում է մի շարք շատ ավելի խիստ պատժամիջոցներ, որոնք կկիրառվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը հետ չկանգնի Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակը ապակայունացնելուց: Նրա համաձայն, Ռուսատանի ներգրավվածությունն այս իրադարձություններում «ակնհայտ է և անժխտելի»: «Ռուսաստանն այսպիսով ունի երկու ընտրություն. աշխատել միջազգային հանրության հետ՝ կառուցելու համար այնպիսի Ուկրաինա, որը կամրջելու է Արևելքն ու Արևմուտքը, որտեղ կիրականացվեն Ուկրաինայի բոլոր քաղաքացիների հույսերն ու ձգտումները, և որը չի լինելու վեճի առարկա, կամ, հակառակ դեպքում, կարող են հայտնվել միջազգային ավելի խորը մեկուսացման մեջ և թանկ վճարել իրենց այն մոտեցման համար, որի համաձայն աշխարհը զրոյական ելքով խաղ է», - Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է արտգործնախարար Քերրին: