Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է «Միսս Հայք» 2014-ը

Քաղաքականություն
hashmandam

Լոռու մարզի Ախթալա գյուղից Քրիստինե Փիրուզյանը Երևան է եկել գեղեցկության թագը տանելու։ Նա այսօր ճանաչվեց «Միսս Հայք» 2014 թվականի հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի հաղթող։ Քրիստինեն վստահեցնում է՝ այս մրցույթը կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ.«Ֆիզիկական արատը կապ չունի գեղեցկության հետ», - հաստատում է նա։ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Գոհար Փիրումյանի համար իրական գեղեցկությունը հոգու և մարմնի ներդաշնակությունն է։ Հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նկատում է՝ ֆինանսական հնարավորություն ունենալու դեպքում իրենք պատրաստվում են այս մրցույթը միջազգային դարձնել։ «10 տարի առաջ երբ այս մրցուիյթն էինք Հայաստանում իրականացնում ֆանտաստիկ էր թվում, բայց ստացվեց», - ասաց Արմեն Ալավերդյանը։ Նշենք, որ 7-րդ հանրապետական մրցույթին Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից մասնակցության հայտ էին ներկայացրել 16- 45 տարեկան 58 մասնակիցներ, որոնցից եզրափակչում հայտված 12 գեզեցկուհիներից 4 –ը արժանացան «Միս ՀԱՅՔ», «Վիցե- միս Հայք», «Միս համակրանք», «Միս ՈՒնիսոն» տիտղոսներին։ Բացի գլխավոր մրցականակներից, մրցույթի մասնակից գեղեցկուհիներից 8-ը ստացան նաև խրախուսական մրցանակներ։