Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրադադարը խախտվել է 200 անգամ

Հասարակություն
4ef224f899dda04ddc6ea7dbfb66a74b

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն