Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոտուլիզմի դեպք Կոտայքի մարզում

Հասարակություն
1396683524

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո: Ուտելուց 3-4 ժամ անց 17-ամյա Վահե Սահակյանի մոտ ի հայտ են եկել և աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ՝ ցուր ցավեր որովանի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, երկտեսությունը, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, կոպերի իջեցում, շնչահեղձություն: Հիվանդը հաջորդ օրը հոսպիալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդի մոր՝ Գոհարիկ Սահակյանի (44 տ.) մոտ ավելի ուշ սկսվել են սննդային խանգարման երևույթներ՝ սրտխառնոց, փսխուներ, հետագայում զարգացել է նաև կլման ակտի թեթև խանգարում: Նա ապրիլի 4-ին հոսպիալացվել է «Արմենիա» ԲԿ և նույնպես ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդների բուժումը շարունակվում է: Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. • Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից • Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե • Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից • Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: ԱՆ