Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանն է պարտադրել» (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
6d5022a58b995fbeba5e9112dc1f1ecb

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է երկրի տնտեսական ճգնաժամի հետ։ «Նաեւ ոչ իշխանական 4 ուժերի պահանջը, վերջին շրջանում քաղաքացիական շարժման ճնշումը, արտագաղթի աճը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Այս բոլորը հարկադրեցին Սերժ Սարգսյանին պարտադրել Տիգրան Սարգսյանին հրաժարական ներկայացնել»,-«Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում ասաց քաղաքագետը։ Այսօր Լեւոն Շիրինյանը ցանկություն հայտնեց, որ հաջորդ վարչապետը չլինի Հանրապետական կուսակցությունից ։ «Արտագաղթը մահացու հարց է, կոռուպցիան, էս խնդիրները պետք է ձեւավորվեն եւ մարդ գտնեն, ով կկարողանա երկիրը այս ճգնաժամից հանել»,-նշեց քաղաքագետը։