Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկի «չսիրող» վարչապետը եւ նրա նախորդները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
varchapeter

Տիգրան Սարգսյանը Հայաստանի երրորդ Հանրապետության 11-րդ վարչապետն էր, մարդ, ով իր պաշտոնից հեռացավ սեփական դիմումի համաձայն: Նախորդների մեծ մասը հեռացել է Հայաստանի նախագահի հրամանագրով: Մինչեւ վարչապետ նշանակվելը այս մարդը Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահն էր, որը Մեծ Բրիտանիային էր հանձնել Հայաստանի ամբողջ ոսկու պաշարը: Վարչապետի պաշտոնում հաջողացրեց իրականացնել միայն ամրագոտիների մշակույթը: Նրա օրոք Հայաստանում կյանքը թանկացավ մի քանի անգամ: Արտագաղթը հասավ աննախադեպ չափերի: Տեղի ունեցան կենսաթոշակային տխրահռչակ բարեփոխումները, որոնք էլ հանգեցրին նրա պաշտոնանկությանը, բայց սեփական դիմումի համաձայն: Մանրամասները՝ տեսանյութում