Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ու՞մ չեն ցանկանա վարչապետի պաշտոնում տեսնել մեր քաղաքացիները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
harcumner

Մեր քաղաքացիների համար արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը անակնկալ չէր։ Նրանցից շատերը կարծում են, որ Տիգրան Սարգսյանը լքեց պաշտոնը ոչ իշխանական 4 ուժերի պահանջով։ «Հակադիր ուժերի ճնշման տակ էր, որ նա հրաժարական տվեց», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց մեր համաքաղաքացիներից մեկը։ Մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Բոլորն էլ հրաժարական տալու են, բայց կամաց-կամաց»։ «ճիշտ արեց, բայց պատճառը չեմ ասի, էդ սեկրետնի բան ա», - Տիգրան Սարգսյանի հրաժարականը մեկնաբանում է մեկ այլ երևանցի։ Մանրամասները տեսանյութում