A
A
«Հրաժարականը նպատակ ուներ կասեցնել ՄՄ անդամակցումը»
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի ընդունումը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ կասեցնել Մաքսային միության անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։ «Դա անհրաժեշտություն է այսօր Հայաստանի համար, եւ Սերժ Սարգսյանը ստիպված գնաց այս քայլին։ Արտաքին ճնշումները, առաջին հերթին՝ Սիրիան, հարկադրեց իրեն կասեցնել համագործակցության ընթացքը»,- համոզված է քաղաքագետը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։