Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մերկասառույց է ու ձյուն

Հասարակություն
6b5fa8a1ef0652ccb18bad71ea104080

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն