Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԵՄ ԵՄ» թիմի մտահոգությունն ու կոչը (տեսանյութ)

Հասարակություն
MHM86400_copy

Հետևելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 02.04.2014թ. հրապարակված որոշման մեկնաբանություններին՝ նկատեցինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի կողմից հնչեցին իրարամերժ հայտարարություններ. նախ ՍԴ անդամը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց, որ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են չվճարել կուտակային վճարները, իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն կատարել են վճարումներ մինչև ՍԴ որոշումը՝ կարող են պահանջել իրենց գումարները կառավարությունից։ Կառավարությունը իր հերթին պարտավոր է մինչև սեպտեմբերի 30-ը վերադարձնել այդ գումարները։ Մոտ մեկ ժամ անց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ ՍԴ նույն անդամը նշեց, որ վճարումները պարտադիր պետք է կատարվեն, և օրենսդիրի նոր օրենք մշակելու դեպքում, հնարավոր է, որ այդ գումարները վերահաշվարկվեն և քաղաքացիները շարունակեն վճարել կուտակային վճարները այդ նոր օրենքի համաձայն։ Նշենք նաև, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալ հաղորդումը հանվեց բոլոր աղբյուրներից, բայց կուտակային կենսաթոշակների օրենքին դեմ արտահայտվող ֆեյսբուքյան օգտատերերը կարողացան այն գտնել և տեղադրել համապատասխան ֆեյսբուքյան խմբում։ Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը ՍԴ անդամի հակասական հայտարարությունների վերաբերյալ։ Այս պահին զերծ մնալով գնահատականներ տալուց, այսպիսի իրարամերժ հայտարարությունների պատճառների վերաբերյալ, այնուամենայնիվ, կոչ ենք անում պատկան մարմիններին հնարավորինս զերծ մնալ ՍԴ որոշման այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են խառնաշփոթ և իրավաբանական անորոշություն առաջացնել հանրության մեջ: Կից ներկայացնում ենք վերը նշված հաղորդումների տեսանյութերը՝ Հարգանքով՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմ