A
A
Ոչնչացվել է 4860 ձու
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դիտարկումների արդյունքում ոչնչացվել է 4860 ձու։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ձվերը հիմնականում ներկրված են եղել Ուկրաինայից եւ Բուլղարիայից։ Խնդիրը եղել է ժամկետը եւ թերի մակնշումը։ Ժամկետանց ձվերի խմբաքանակ է հայտնաբերվել նաեւ ներկրվող ընկերությունների պահեստներից, որոնք նույնպես ոչնչացվել են։ Մարտի 28-ից սկսած՝ դիտարկումներ էին անցկացվում ձվի շուկայում։