Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սուսերամարտիկները մեկնել են Բուլղարիա

Սպորտ
sport-suseramart

Հայաստանի սուսերամարտի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները ապրիլի 2-11-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն սուսերամարտի աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է վարկանիշային մրցաշար Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները: