Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն այսօր որոշում չի կայացնի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed13

Սահմանադրական դատարանն իր որոշումը կհրապարակի վաղը: Այս մասին «Ա1+»-ին հաղորդեցին Բարձր դատարանից: ՍԴ-ն 2 օր շարունակ քննեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության եւ 4 ոչ իշխանական ուժերի դիմումը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ, հատկապես պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելը: Բարձր դատարանում դիմումը ներկայացրին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավաբան Մերի Խաչատրյանը եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Իբրեւ պատասխանող կողմ հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչպես նաեւ` ՍԴ հարցերին պատասխանեցին ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: