Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեսախցիկներ և արագաչափեր. անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
banavec-media

Ապրիլի 1-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Տեսախցիկներ և արագաչափեր.անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով: Բանախոսներն են. Արմեն Խաչատրյան՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, Արտակ Զեյնալյան ՝ «Իրավունքի գերակայություն » ՀԿ նախագահ, Էդուարդ Հովհաննիսյան՝ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ, Դանիել Դանիելյան`ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քննարկմանը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: