Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ճնշու՞մ է (տեսանյութ)

Քաղաքականություն
dem2

ՍԴ այսօրվա լսումները լավատեսություն են ներշնչում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանին։ «Այսօր վիճարկվում էր օրենքի սահմանադրականության հարցը։ Կենտրոնական բանկը մասնագիտական տերմիններով էր խոսում, սակայն կարծում եմ, որ իրականում ՍԴ-ն օրենքը նայելու է սահմանադրականության հարթության վրա, քան թե ռիսկերի»,-ասաց Մանե Թանդիլյանը։ Նա հույս ունի, որ մեր երկրում Սահմանադրությունը դեռ գործում է, եւ Սերժ Սարգսյանի վերջերս արած դրական գնահատականը Պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որպես ճնշում չի դիտվի. «Եթե ոչ, ապա կլինի անհնազանդություն»։ Իսկ հնարավո՞ր է, որ ոչ դրական որոշում կայացնելուց հետո երկրում 1974թ. հետո ծնվածները մեկ մարդու պես հրաժարվեն վճարումներից. «Եթե կենսաթոշակ ստանալն իմ իրավունքն է, ուրեմն դրանից հրաժարվելն էլ է իմ իրավունքը»,-նշեց Մանե Թանդիլյանը։