Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բամբասանքը չի կարգավորվում. Լեւոն Բարսեղյան (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-barseghyan

ԱԺ-ի այսօրվա դարդն ու ցավը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի լսումներն էին, որ հայտնի է որպես «Ֆեյքերի մասին օրենք»։ «Սա ժողովրդավարությունը խեղդելու, սա ազատ խոսքը ռեժիմի ձեռքում գործիք դարձնելու բան է»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը։ Նախագծի հեղինակներն այլ կարծիքի են։ Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այն ընդունվելու դեպքում դաշտը կկարգավորվի։ Հանրապետական մեկ այլ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը նախագիծը համարում է բացառիկ, սակայն համարում է, որ համացանցը վերահսկելի չէ. «Համացանցն այն ոլորտն է, որը մեզ համար նոր է, խոսքի ազատության խնդիր ենք ունենալու»։ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ երկշաբաթյա ուսումնասիրություններից հետո հասկացել է նախագծի շարժառիթը. «Հեղինակները ցանկացել են կարգավորել բամբասանքի ոլորտը։ Բամբասանքը կա մարդկային խոսքի գոյությունից ի վեր ու կարծեմ առայժմ դա կարգավորել չի հաջողվել, եթե հաջողվի, Խաղաղության համար Նոբելյան մրցանակի արժանի կլինի, բամբասանքը չի կարգավորվում, հարգելիներս»։ Լեւոն Բարսեղյանը ԱԺ լսումներին դատարկ ձեռքով չէր եկել։ Դիտեք տեսանյութը