Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն
a93c601cc12d069476460cdcb8e658a2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: