Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

700 հա հողատարածք չի մշակվում. ջուրը գնում է ձկնաբուծարաններ (տեսանյութ)

Հասարակություն
sevan2

Սևանից ջուր վերցնելը կապված է ոչ թե Արարատյան դաշտի ոռոգման հետ, այլ Սևանի մակարդակը չբարձրանալու, շինությունները չքանդելու հետ, կարծում է Արարատի գյուղաջակցության մարզային կենտրոնի /ԳԱՄԿ/ համայնքային կապերի մասնագետ Վարդան Ղազարյանը: Նրա կարծիքով, եթե անգամ Սևանից ջուր բերեն, միևնույն է, գյուղացիները լիարժեք ջուր չեն ստանալու. « Եղած ջուրն էլ չի հասնում ոռոգման տարածքներին, իսկ Արարատյան դաշտը հնարավոր չէ ծառայեցնել գյուղատնտեսական նպատակներին առանց ջրի» : Պատճառը ջրի մեծ կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 50-60 տոկոս: «Արարատյան հարթավայրի գյուղացիներն իրենց տնամերձերից գրեթե ավելի շատ եկամուտ էին ստանում, քան փաստացի եղած դաշտերից: Այս տարի գյուղերում տնամերձերը ամայի են, մարդիկ չեն մշակում, ջուր գոյություն չունի: Ամռան սեզոնին ջուրը 4 անգամ 4-5 օրով կտրում են, եթե հաշվենք, փաստորեն, ամռան տապին մի 20 օր ոչ մի գյուղացու ջուր չեն տալիս, էլ ինչպե՞ս այդ բույսը դիմանա արևի տակ…Այս վերջին տարիներին մենք միանգամից հարձակվել ենք ստորերկրյա ջրերի վրա և անխնա հանում ենք հիմնականում ձկնաբուծարանների համար: Ջրի մակարդակը իջել է: 20 մետր էլ իջնում ես, ջուր չկա, եթե այսպես շարունակվի, մենք ուղղակի շատ մեծ խնդիրներ կունենանք…Մեր հողերի մոտ 30 տոկոսը չի մշակվում այն պատճառով, որ շատ դաշտերին ջուր ուղղակի չի հասնում, հատկապես ծայրամասային տարածքներում: Ամենածանր վիճակում գտնվող համայնքներից մեկը Հովտաշատ համայնքն է, մոտ 700 հեկտար հողատարածք այդտեղ չի մշակվում, որովհետև ջուրը գնում է ձկնաբուծարաններ»,- ասաց Վարդան Ղազարյանը: Ավելին՝ «Էկոլուրի» կայքում