Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք գրոհայիններին հետ են մղել (տեսանյութ)

Քաղաքականություն
qesab

Քեսաբահայերի մի մասը հնարավորության դեպքում կվերադառնա հայրենիք. այսօր այս մասին հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը: Նա հավաստիացրեց, որ հեռախոսային կապի մեջ է քեսաբահայերի հետ: Վերջին տեղեկություններով՝ սիրիացի զինյալները Սիրիայի սահմանամերձ շրջաններից հետ են մղել թուրք գրոհայիններին, որոնց Վազգեն Մեսրոպյանը որակեց որպես ահաբեկիչներ: «Քեսաբում բնակվում է մոտ 640 ընտանիք. գերակշող մասը զբաղվում է հողագործությամբ, և նրանց համար դժվար է լքել իրենց բնակավայրը»,- նշում է Վազգեն Մեսրոպյանը: Նա նաև խոսեց Հալեպի մասին՝ նշելով, որ ինչքան էլ ցավալի և մտահոգիչ է քեսաբահայերի ճակատագրերը, չպետք է մոռանալ Հալեպի հայ համայնքի մասին. «Հալեպում մոտ 80 զոհ է եղել, նաև կան առևանգվածներ, որոնց գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է»: Նրա խոսքով՝ այսօր քեսաբահայերին թե սնունդով, թե հագուստով ապահովել են «Շտապ օգնության» խումբը և Կիլիկիո կաթողիկոսարանը: